ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մաշան և արջը»` եկամտի աղբյուր

«Մաշան և արջը»` եկամտի աղբյուր
01.01.2013 | 14:29

Նոր տարվան ընդառաջ սկսվել են ամանորյա հանդեսներն ու տոնական միջոցառումները: Անկախ հնարավորությունից մանուկների սիրած ժամանցի վայրը եղել և մնում է «Տոնածառի» հանդեսը, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իսկ եթե նրանց լրացնելու են գալիս նաև սիրված մուլտֆիլմերի հերոսները, դա արդեն գերագույն ուրախություն է փոքրիկների համար: Շատերը կհամաձայնեն, որ տարվա լավագույն մուլտֆիլմը «Մաշան և արջ»-ն էր, որը, ի դեպ, 2012-ին նաև բավարար չափով շրջանառվեց : Մուլտֆիլմի կամ սիրված հերոսների կերպարներով բեմադրությունների դեմ ոչինչ չունենք: Բայց ա՚յ, տոմսերի արժեքի կամ ցուցադրվող «խեղկատակության» դեմ` դժգոհությունները շատ են:« Մի հատ խղճուկ տոնածառ, անհամ մայմունություններ» և «մի քանի փուչիկ», -ահա այսպիսին էր հանդիսատեսի տպավորությունը: Բայց այ, միջոցառման կազմակերպիչները, որի արդյունքում Աստված գիտի որքան եկամուտ են դիզում, լրիվ գոհ են ու բավարարված: Իսկ ինչո՞ւ պիտի գոհ չլինեն: Երեկ պատահականորեն իմացա, որ «Մաշայի և արջի» արկածային բեմականացման տոմսը, որը առավոտից երեկո գովազդվում է հեռուստատեսությամբ, արժե 3000 դրամ (ապշել կարելի է: Նույնիսկ հայտնի «աստղերի» համերգային տոմսերն այդ գինը չարժեն): Բավական չէ պարտադրողաբար թե սեփական համաձայնությամբ երեխաներին (ճիշտ կլինի ասել` նրանց ծնողներին) տոմսեր են բաժանում դպրոցներում և հորդորում` անպայման գնալ, դեռ մի բան էլ միջոցառումից հետո թատրոնի բակում, հենց մուտքի մոտ փուչիկների և տարբեր խաղալիքների մեծ տոնավաճառ է կազմակերպվում:

Օրերս անցնում էի Սունդուկյանի անվան թատրոնի կողքով: Ներսում ամանորյա հանդես էր: Մուտքը համարյա փակ` մաշայի և արջի կերպարանքներն արտացոլող փուչիկներով: Հավաքված մարդիկ ասացին, որ մի քանի ժամից սկսվելու է հայտնի հերոսների արկածային միջոցառումը:
Հարցրեցի փուչիկների գները: Մաշայի և արջի «ցելոֆանե» փուչիկը 500 դրամ արժեր, իսկ հասարակ, սովորական փուչիկները, որոնք խանութներում ամենաշատը 50 դրամով են վաճառվում` 300: Երբ վաճառողից հարցրեցի` արդյոք շատ թանկ չե՞ն, չէ որ շուտ են պատռվում այդ փուչիկները, վերջինս մուննաթով վրա տվեց` «ինչի պիտի պատռվեն, այ քեզ բան, ֆոլգայից փուչիկը, որ զոռով չխփես-ծակես, կյանքում չի ճղվի»: Ոչինչ չասացի:
Ի՞նչ ասես, երբ հասկանում ես` Նոր տարի է, իսկ մարդիկ առիթը բաց չեն թողնում, փող են աշխատում: Մեղադրելու չի:
Բայց քիչ հեռու մի փոքրիկ լաց էր լինում իր սիրելի «մաշայի» գունազարդ նկարով պատռված փուչիկի համար և մորը ստիպում նորը գնել:
Խեղճ մայր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4931

Մեկնաբանություններ